Երեւանում ամուսնուն դանակահարելու մեջ մեղադրվող կինն անմեղսունակ է ճանաչվել:

Ըստ մեղադրանքի՝ Մարիամն ամուսնուն սպանելու նպատակով առանց որևէ պատճառի դանակով հարվածել է քնած ամուսնու ձախ այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կինն անմեղսունակ է ճանաչվել: Դատարանը նրան հարկադիր բուժման ուղարկելու վերաբերյալ առաջիկայում որոշում կկայացնի: