Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երեւան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

ՃՈ-ի փոխանցմամբ, մասնավորապես, այդ փոփոխության արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: