րագածոտնի մարզում, այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի եւ Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։