Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարող որեւէ կերպ խախտել Ղարաբաղի ժողովրդի՝ իր երկրում ազատ ապրելու իրավունքը: Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը :

Պետության ղեկավարի խոսքով՝ նա ներկայացրել է լիբանանյան գործընկերոջը հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: Նախագահը ընդգծել է, որ չի կարող որոշում լինել, որ որեւէ կերպ խախտում է Ղարաբաղի ժողովրդի՝ իր երկրում ազատ ապրելու իրավունքը: «Կարգավորման հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հողում ազատ ապրելու իրավունքը»,- ընդգծել է նախագահը: Ըստ նրա՝ կողմերը համակարծիք են եղել բանակցային գործընթացի շարունակման կարևորության հարցում: Ուժով նման հարցերը հնարավոր չէ լուծել, նշել է նախագահը: