Հրեական համալսարանի գիտնականները կարծում են, որ գտել են Եսայի մարգարեի գոյության առաջին նյութական ապացույցը:

Երուսաղեմում՝ Վանքային լեռան մոտ, հնագետների խումբը մի քանի արտեֆակտ է գտել՝ արձանիկներ, կերամիկական ամանների բեկորներ, փղոսկրից առարկաներ եւ մի քանի այսպես կոչված «բուլլեր»՝ դրոշմակնիքներով կավե առարկաներ, այդ թվում հրեական Եզեկի թագավորի կնիքը, հաղորդում է 9tv.co.il-ը:

Եզեկիի բուլլերի կողքին հայտնաբերվել է կնիք՝ ֆինիկյան շրջանի եբրայերեն այբուբենի տառերով գրությամբ: Պեղումների ղեկավար Էյլաթ Մազարի խոսքով՝ եթե կնիքը վնասված չլիներ եւ այնտեղ պահպանված լիներ «ալեֆ» տառը, ապա կարելի էր վստահությամբ ասել, որ այն պատկանում է հենց մարգարեին: