Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդը որոնվում էր որպես անհետ կորած:

Ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 26-ամյա Վարդան Մնացականյանի դիակը։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի, նա աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։