«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գեւորգյանը:

Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում հաստաբուն ծառերը հատվեցին: Մեծ աղմուկ բարձրանալուց հետո պարզվեց, որ այգին մասնավոր է եւ դրա տերը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես էլ վարվել է: Այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի:

Դավիթաշենի թաղապետը Ռուբեն Գեւորգյանն էր, հանրային այգին սեփականաշնորհվել էր՝ դարձել էր նրա դստեր սեփականությունը, իսկ այսօր արդեն այգու ծառերը չկան, իսկ տեղում շուտով օբյեկտ կկառուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում