Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետեւանքով կան վիրավորներ։