Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 00:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ջունգլիներ» թաղամասի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:10-ին, մարվել՝ 01:13-ին:

Ամբողջությամբ այրվել է Ս. Մ.-ին պատկանող «Opel» մակնիշի 35 FU 736 պետհամարանիշի ավտոմեքենան: