Արագածոտնի մարզում փետրվարի 21-ին ավտովթարի հետեւանքով տուժած փոքրիկը 2 ու կես ամսական է: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ փոքրիկի վիճակը այս պահին ծանր է, նա շարունակում է մնալ արհեստական շնչառական ապարատին միացված: Նրա խոսքով, փոքրիկի վիճակում կա դրական դինամիկա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզում ժամը 12։50-ի սահմանում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի եւ Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: