«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։

Հարցազրույցը վերաբերում էր Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպին:

Նկարում Աստղիկ Մկրտչյան անունով օգտատիրոջ նամակն է, որտեղ վերջինս գրում է՝

«Բարեւ։ Էլենն ասեց փոխանցեմ, էսօր երեկոյան ժամը 9-ին ազատության ռադիոկայան էջում Զարուհի Փոստանջյանը պետք ա էֆիռ անի։ Պետք ա ֆեյք էջ բացես ֆեյսում ու քոմենթներ գրես ՀՀԿ-ի, քաղաքապետարանի գործունեության մասին՝ լավ առումով։ Հետո սքրին կանես, կուղարկես Էլենին»:

Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջը ապաակտիվացրել է: Վերջինս Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է: Մեր զրույցում նա ասաց, որ Աստղիկ Մկրտչյան անունով էջն իրենն է եղել, սակայն հիմա ջնջված է: Հարցին՝ ինչու է ջնջված, Աստղիկը սկզբում չուզեց պատասխանել, ապա ասաց, որ իր էջը կոտրել են, եւ այդ նամակն ինքը չի գրել»:

Նույն ֆակուլտետի 4-րդ կուսրի ուսանողներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը, (որի կուրսեցին է եղել Էլենը), մեր զրույցում ասաց, որ Էլեն Պարոնյանն ախատել է ՀՀԿ-ի շտաբում, բայց թե ում համար՝ ուսանողուհին չգիտեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում