«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սախարովի հրապարակում գտնվող «Հայբիզնեսբանկը» ձեռք է բերել անմիջապես հարեւանությամբ գտնվող ռուսական «ՎՏԲ» բանկի շենքն ամբողջությամբ։ Նշենք, որ նշված հասցեում գտնվող «ՎՏԲ»-ն համարվում է գլխամասային գրասենյակ։ Կտեղափոխվի այլ հասցե «ՎՏԲ»-ի գլխամասը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, սակայն միայն շենքի վաճառքի փաստը շատ ուշագրավ է։

Նշենք, որ արեւմտյան պատժամիջոցներից հետո ռուսական կապիտալով աշխատող այս բանկը հատկապես Ռուսաստանում լուրջ դժվարություններով է աշխատում։ Չի բացառվում, որ դժվարությունների ալիքը հասել է նաեւ Հայաստան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում