«Հրապարակ» թերթը գրում է. «Ելքի» առաջարկած Մարտի 1-ի հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելուն ՀՀԿ-ի կողմ քվեարկությունը, պարզվում է, վերջին պահին է որոշվել։

Հանձնաժողովում բացասաբար էին արտահայտվել, ու ակնկալվում էր, որ քվեարկելիս էլ դեմ կլինեն, բայց վերջին պահին Գեւորգ Կոստանյանը որոշել է «շուստրի խոդ» անել՝ առաջարկելով կողմ քվեարկել ու հարցը մտցնել օրակարգ։

Քանի որ Նիկոլ Փաշինյանը մտադիր էր այս թեմայով մի հատ էլ արտահերթ նիստ հրավիրել, ՀՀԿ-ում որոշել են, որ կողմ քվեարկելով, «կփակեն» արտահերթ նիստի հարցը։ Առաջարկը հավանել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ապա նաեւ ՀՀԿ խորհրդում են քննարկել եւ որոշել անակնկալի բերել ընդդիմությանն ու կողմ քվեարկել։

Բնականաբար, վերջում դեմ կքվեարկեն արդեն բուն նախագծին։ Ինչպես նաեւ՝ իրենց իրավաբանները քննարկման ժամանակ փաստերով տեղը կդնեն ընդդիմությանը, որն իրավական հարթության մեջ այնքան էլ ուժեղ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում