Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներին, ովքեր ծառայություն են կատարելիս եղել «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ և տեղեկացրել են նրանց, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ տեսուչը տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր ՃՈ ծառայողների հետ կարողացել են ինքնասպանության փորձ կատարեղ քաղաքացուն հետ բերեն կամրջի վտանգավոր եզրագծից և նրան, ինչպես նաև նրա հետ այնտեղ գտնվող ընկերոջը տեղափոխեն Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի, Յոկոսա քաղաքի Դադոդայ թաղամասի բնակիչ, 48-ամյա Էմին Օտային է, իսկ նրա հետ եղած ընկերը նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Ակինորի Օտային է։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը՝ Shamshyan.com