«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, շարունակում է հարստանալ ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք պետական գերատեսչություններ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երեւանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը այլ գերատեսչությունների համար այս ընկերությունից տարածքներ է վարձակալել՝ մեկ քմ-ն մոտ 5 հազար դրամ արժեքով: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեից Արամ Հարությունյանին պատկանող ընկերությանը վճարվել է 148 մլն 20 հազար դրամ:

Իսկապես, հիանալի բիզնես է. ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը եւ հիմա հարստանում է պետության հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում