«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով կլրանա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, սակայն գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրենց պահվածքը նրանք պատճառաբանել են, թե ժամանակը ցույց կտա, որ առնչություն չունեն այս դեպքի հետ: Բայց սա ասում են բանավոր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ազգային անվտանգության ծառայությունը ցանկացել է հարցաքննել գործով կալանավորված Արտակ Զաքարյանին, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նշենք, որ Արտակ Զաքարյանը միակ կալանավորվածը չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին:

Շուրջ երկու ամսից կլրանա այս աղմկահարույց գործով քննության մեկ տարին, եւ ազգային անվտանգության ծառայությանը այլ տարբերակ չի մնում, քան գործով նախաքննությունը ավարտել եւ այն ուղարկել դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում