«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետհամալսարանի պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի համար արժանահավատ չեն Լեւոն Մկրտչյանի ներկայացրած բացատրությունները, թե ինքը կապ չունի Շիրակի պետհամալսարանի եւ առավել եւս՝ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ։ Խորիկյանի համոզմամբ՝ հենց Լեւոն Մկրտչյանն է Սահակ Մինասյանի «ուսուցիչը»։ Նրա խոսքով՝ ՇՊՀ-ի գիտական խորհուրդը, որին հղում է կատարում նախարարը, օբյեկտիվ չի գործում։

Նույն գիտական խորհուրդը օրերս Խորիկյանի ու Համբարյանի դեմ որոշում ընդունեց, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծվի իրենց պատժելու համար։ «Երեկ նախարարը նույնպես խոսում էր, որ մեծ խորհրդի նիստին մասնակցելու է նաեւ Էթիկայի հանձնաժողովը։ Սա եկավ ապացուցելու, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը գալիս է հենց նախարարից։ Նա է ռեկտորին խորհուրդ տվել Էթիկայի հանձնաժողով ստեղծել»,- ասաց Խորիկյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում