Խոշոր վթար Երեւանում. առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում Երեւանյան եւ Իսահակ Գասպարյանի փողոցների խաչմերուկում բախվել են 76-ամյա Մարտիրոս Բաղրամյանի ՎԱԶ-21013 եւ 25-ամյա Տարոն Ավագյանի BMW մակնիշների մեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատահարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հարվածի արդյունքում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին: Մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: