Ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները մարտի 1-ին, ոստիկանության Տավուշի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Ռոբերտ Օ.-ին, 38-ամյա Մանվել Գ.-ին եւ Գուրգեն Ա.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս կասկածվում են որսագողություն կատարելու մեջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։ Եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաեւ որսագողերի զենքերը, որով կատարել են իրենց սեւ գործը։

Փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որի արդյունքում պետք է պարզվի նաեւ պետությանը պատճառված վնասի չափը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։