Երկուշաբթի՝ մարտի 5-ին, Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հանրության համար կփակվի՝ անվտանգության սպառնալիքի հետ կապված: Դեսպանատան աշխատակիցները կտրամադրեն միայն անհետաձգելի ծառայություններ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Վիզային հարցազրույցները եւ ամենօրյա այլ ծառայությունները չեղյալ կհամարվեն, հայտնել են դեսպանատնից՝ նշելով, որ դեսպանատան աշխատանքն ամբողջ ծավալով վերականգնելու մասին լրացուցիչ կհայտարավի: