Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 06:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 06:45-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածը. տուժածներ չկան: