«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հարավկովկասյան երկաթուղին» որոշել էր ակցիա անել՝ նոր էլեկտրագնացքի առաջին ուղեւորներին անվճար տեղափոխել Երեւանից Գյումրի։ Սակայն 124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով անվճար Գյումրի մեկնելու համար առավոտյան ժամը 7-ից մարդիկ շտապել էին կայարան, եւ պարզվել էր, որ ցանկացողների թիվը մոտ 10 անգամ շատ է, քան գնացքը կարող է տեղափոխել։