«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, եւ «Ելք» խմբակցությունը կսատարի նրան: Սա կլինի «Ելք»-ի փոխզիջումը Փաշինյանին, նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում:

Պաշտպանելով Փաշինյանի թեկնածությունը, բայց չգնալով Ազատության հրապարակ՝ «Ելք»-ի անդամ մյուս կուսակցությունները ցույց կտան, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են խորհրդարանական պայքարում, բայց չեն կիսում փողոցային պայքարի նրա մոտեցումները՝ իրենց վրա չվերցնելով նաեւ այդ պայքարի արդյունքում արձանագրվելիք պարտության պատասխանատվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում