ՊԱՊ սքրինինգ անցած կանանց հաճախ հետաքրքրում է պատասխանը, որը բժշկական տերմինաբանության, հապավումների և հաճախ նաև պայմանական նշանների պատճառով անհասկանալի է: Բնականաբար ցանկացած ՊԱՊ սքրինինգ հետազոտություն անցած կնոջ, հնարավորինս մատչելի կերպով բացատրվում է մանկաբարձ-գինեկոլոգների կամ բջջաբանների կողմից թեստավորման արդյունքը, սակայն անհատական իմացությունը ոչ մի կերպ չի խանգարի հայ կանանց, այլ ընդհակառակը վիճակագրական տվյալներով`տեղեկացված կանանց շրջանում առավել բարձր է սեփական անձի և առողջության հանդեպ հետևողականությունը:

ՊԱՊ սքրինինգ-բջջաբանական հետազոտության հնարավոր պատասխաններն են`

ü A0- թեստ առանց արդյունքի (վերցված քսուկում, արյան գերքանակության, լորձի գերքանակության, վարակների կամ վերցված բջիջների սակավության պատճառով): Նման պատասխանի դեպքեւմ 3-6 ամիս անց կինը պետք է կրկին անցնի ՊԱՊ թեստավորում` պատասխանի կրկնվելու դեպքում` պետք է հետազոտվի կոլպոսկոպիայի մեթոդով:

ü A1-ներէպիթելային վնասվածքներ չեն հայտնաբերվել (վնասված, ՄՊ վիրուսով վարակված էպիթելային բջիջներ չեն հայտնաբերվել ) կինը պետք է կրկնի ՊԱՊ թեստավորումը 3 տարի անց:

ü A2- ASU-US- (atypical squamous cells of unknown significance) նկատվում է ատիպիկ փոփոխություն բազմաշերտ տափակ (սկվամոզ) էպիթելային շերտում` չբացահայտված ախտածագման (արգանդի պարանոցի էպիթելային բջիջները մի փոքր փոփոխված են, սակայն տարօրինակ քաղցկեղային բջիջներ չեն բացահայտվել): Նման կարգի փոփոխություններ կարող են հայտնաբերվել` բորբոքումների, վարակների, նախկինում կատարված սեռական օրգանի վիրահատական միջամտության (արգանդի, հեշտոցի) և ՄՊ վիրուսով վարակման դեպքում: Վերջինիս կասկածի դեպքում կատարվում է` կոլպոսկոպիա:

ü A3-LSIL-թեթև ծանրության դիսպլազիա (արգանդի պարանոցի լորձաթաղանթում հայտնաբերվում են նախաքաղցկեղային բջիջներ

թեթև արտահայտման աստիճանով և ՄՊ վիրուսի շտամային տարատեսակներով): Նման պատասխան ստացած կանանց լրացուցիչ հետազոտում են` կոլպոսկոպիայի մեթոդով:

ü A4-HSIL-միջին ծանրության դիսպլազիա (Արգանդի պարանոցի լորձաթաղանթում հայտնաբերվել են նախաքաղցկեղային բջիջներ, միջին աստիճանի ծանրության):

ü A5-AGUS- (atypical glandular cells of unknown significance) Ատիպիկ փոփոխություններ գլանդուլյար էպիթելային շերտում` չբացահայտված ախտածնությամբ (տարօրինակ փոփոխություններ են նկատվել արգանդի պարանոցի էպիթելային շերտում): Նման պատասխան ստացած կանանց լրացուցիչ հետազոտում են` կոլպոսկոպիայի մեթոդով:

ü A6-մալիգնիզացիայի ախտանիշ (Արգանդի պարանոցի լորձաթաղանթում կասկածվում է քաղցկեղային վիճակ) նման պատասխան ստացած կանանց լրացուցիչ հետազոտում են` կոլպոսկոպիայի մեթոդով նաև պահանջվում է ուռուցքաբան-գինեկոլոգի հետ խորհրդատվություն:

ü A7- Կոտրված ապակի (Արգանդի պարանոցի հատվածից վերցված քսուկը չի հետազոտվել, քանի որ բջջաբանական ապակին ինչ ինչ պատճառներով կոտրվել է): Նման պատասխան ստացած կանայք պետք է լրացուցիչ անցնեն ՊԱՊ թեստավորում 3 ամիս անց:

Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտություն անցած կանանց մեծամասնության շրջանում` բջջաբանական պատասխանը բացասական է լինում (A1) : Բացասական պատասխանը ամենևին չի նշանակում նախաքաղցկեղային կամ քաղցկեղային ինչ ինչ հայտնաբերումներ, բացասական պատասխանը նշանակում է, որ չեն հայտնաբերվել ատիպիկ բջջային վիճակներ: Ընդհանում հետազոտված կանանց 30 % կանանց շրջանում բջիջները կարող են լինել բարորակ փոփոխված, որի ժամանակ անհրաժեշտ է կրկնել սքրինինգ թեստավորումը` 3 ամիս անց: Հետազոտված կանանց 10%-ի շրջանում անհրաժեշտություն է առաջանում խորը հետազոտության` կոլպոսկոպիայի:

ՀՀ ո՞ր բուժ հիմնարկներում է հնարավոր իրականացնել ՊԱՊ թեստավորում կոչվող սքրինինգ-բջջաբանական հետազոտություն:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականից մինչ օրս գործում է սքրինինգ փաթեթ, որը ներառում է`

- Շաքարային դիաբետի,

- Զարկերակային գերճնշման և

- Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտություն:

Ցանկացած 30-68 տարեկան կին դիմելով իր տեղամասային բուժ հիմնարկ` քաղաքային պոլիկլինիկա կամ գյուղական ամբուլատորիա կարող է անցնել ՊԱՊ սքրինինգ հետազոտություն լիովին ԱՆՎՃԱՐ: