Ինչպիսի՞ն են 2015 թվականից մինչ 2018 թվականի փետրվարի 1-ը ՀՀ-ում իրականացված սքրինինգ հետազոտությունների ցուցանիշները, արդյո՞ք գրանցվել են սպասված արդյունքները և հնարավոր է Հանրապետությունում նվազեցնել մահացության ցուցանիշները սքրինինգ հետազոտությունների միջոցով.

Ամբողջ աշխարհում մահացության ցուցանիշները 2002 թվականից սկսեցին՝ անկանոն աճել: ՀԱԿ-ի կողմից անցկացվեց վիճակագրություն և փաստվեց, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, զարգանում և ագրեսիվանում են ոչ վարակիչ հիվանդությունները մասնավորապես`

- Սիրտ-անոթային համակարգի,

- Ուռուցքային և

- Էնդոկրին համակարգի հիվանդությունները:

2004 թվականին ԱՄՆ-ում և Եվրոպական որոշ երկրներում մեկնարկեցին վերոնշյալ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և հետագա ընթացքի կասեցմանն ուղղված սքրինինգ ծրագրեր: Այսօր վերոնշյալ հիվանդությունների կանխարգելման գործում առաջատար երկրները հենց 2004 թվականին սքրինինգ ծրագիրը որդեգրած երկրներն են` Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Գերմանիան, Նիդեռլանդները և այլն:

2015 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հանրապետության առողջապահության ինստիտուտների հետ համատեղ տրվեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սքրինինգ ծրագրի մեկնարկը: Հանրապետությունում վերակահավորվեցին բազմաթիվ առաջնային օղակի բուժ հիմնարկներ, վերազինվեցին քաղաքային և մարզային բազմաթիվ լաբորատորիաներ, վերապատրաստվեց շուրջ 2700 բուժ մասնագետ:

2016 թվականին արձանագրվեցին առաջին տարեկան հաշվետու տվյալները, որոնք բնավ գոհացուցիչ չէին: Ազգաբնակչությանն առավել հեշտ տեղեկացնելու և մարդկային ներհոսք ապահովելու նպատակով գործի անցան ԶԼՄ-ները, համացանցային տիրույթը և հեռուստահաղորդումները: 2016 թվականին վերամշակվեցին մի շարք ընտանեկան բժիշկների ուղեցույցներ, որոնցում ներառվեցին բոլոր սքրինինգ կարևորագույն հասկացությունները: Առավել ակտիվ և

արդյունավետ աշխատանք կատարած բուժ հիմնարկները խրախուսվեցին առողջապահության նախարարության կողմից:

2017 թվականին Հանրապետությունը ունենալով երկամյա սքրինինգ ծրագրի փորձ գրանցեց բավականին գոհացուցիչ արդյունքներ, Հանրապետությունում վերոնշյալ հիվանդություններից մահացության մակարդակը ընկավ շուրջ 4%-ով: Համեմատական անցկացնելով 2017 թվականին սքրինինգ հետազոտություն անցած անձանց և վերոնշյալ հիվանդություններից մահացության տվյալների միջև, ակնհայտ է սքրինինգ ծրագրի ազդեցիկ և արդյունավետ աշխատանքը:

2015 թվականից մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը սքրինինգ ծրագիրը տվել է հետևյալ արդյունքները`

- Զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտություն է անցել շուրջ 705.000 ՀՀ քաղաքացի, որոնցից 46%-ի մոտ ախտորոշվել է І տեսակի զարկերակային գերճնշում, 23%-ի մոտ ախտորոշվել է գերճնշման ІІ տեսակը, 19%-ի մոտ ախտորոշվել է ІІІ տեսակի զարկերակային գերճնշում իսկ 12%-ի մոտ հերքվել է գերճնշման կասկածը:

- Արգանդի պարանոցի կամ վզիկի ՊԱՊ սքրինինգ հետազոտություն է անցել շուրջ 178.000 կին, որոնցից 74%-ի մոտ ատիպիկ բջջաբանական շեղումներ չի հայտնաբերվել, 22%-ի մոտ հայտնաբերվել է նախաքաղցկեղային նորագոյացություն իսկ 4%-ի մոտ արմատավորված քաղցկեղ:

- Շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտություն է անցել շուրջ 534.000 անձ, որոնց 76%-ի մոտ հերքվել է դիաբետը իսկ 24%-ի մոտ ախտորոշվել է երկրորդային տիպի շաքարային դիաբետ:

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է անցկացվել սքրինինգ հետազոտության անվճար արշավ: Սքրինինգ հետազոտությունը ՀՀ-ում իրականացվում է ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում` քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում բացարձակապես ԱՆՎՃԱՐ: Դիաբետի և գերճնշման սքրինինգ ծրագիրն իրականացվում է 35-68 տարեկան անձանց շրջանում իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի ՊԱՊ թեստավորումը`30-68 տարեկան կանանց շրջանում: