«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երեւան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ։

Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղեւորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը եւս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երեւան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։

Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, եւ ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում