Վերջին օրերին «Արթնացիր» ֆիլմի շուրջ աղմուկն ակնհայտ է․ կան շատ գովեստի խոսքեր, բայց աննկատ չեն նաև քննադատությունները։ Քննադատությունների մասին զրուցեցինք ֆիլմի ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի հետ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք քննադատություննեի փաստը։

-Բուն աղմուկի պատճառը չեմ կարող նշել, բայց վստահ կարող եմ ասել, որ շատերը ֆիլմը չեն դիտել, բայց քննադատում են։ Նկատել եմ, ֆեյսբուքում քննարկվում է այս հարցը, փորձում եմ առձագանքները հավաքել, առանձնացնում եմ առողջ քննադատությունները, որպեսզի հաջորդիվ հանդիսատեսին ներկայանամ էլ ավելի բարձ որակով։

-Ի՞նչ եք կարծում այդ քննադատությունները ուղորդված են։

-Ֆիլմարտադրությունը ծանր ոլորտ է, հայաստանյան պայմաններում ֆիլմ նկարելը բարդ է, անընդհատ բախվում ես այս կամ այն պատին, բայց փորձում ես գործդ որակով կատարել։ Ի՞նչ վերաբերվում է ուղղորդված արշավին։ Ոչինչ չեմ բացառում, բայց ոչ ոքի չեմ կարող մեղադրել, որովհետև չունեմ փաստեր։ Մենք ապրում ենք միջավայրում, երտեղ մարդիկ փորձում են իրենց փայն ունենալ։ Չնայած քննադատությունների,  ֆիլմի ռեյտինգները աճում են, ֆիլմն աստիճանաբար սիրվում է հանդիսատեսի կողմից, ես որպես ռեժիսոր, իհարկե, տեսնում եմ մեր ֆիլմի բացերը,  ամեն հաջորդ ֆիլմով դրանք վերանալու են։ Այս պահին հանդիսատեսի աջակցությունը և նրանց օբյեկտիվ կարծիքները լուրջ ստիմուլ են իմ և իմ թիմի համար, որպեսզի մենք առաջ շարժվենք։