Արարատի մարզում, այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խ.-ի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի եւ 26-ամյա Հենրիկ Մ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենաների առջեւ խոշոր եղջերավոր անասուններ են հայտնվել, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել վարորդների համար։ Ռազմական Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ն հաշվառված է Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում։ Opel-ը անդունդը չի գահավիժել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշների։