Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը՝ ի պաշտպանություն Սասնա ծռերի։

Ճակատը Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ այս օրերին հանրահավաքներ է անցկացնում Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում եւ Երեւանում՝ «ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության»:

Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի դեմ: Ճակատի անդամները տարբեր զրույցներում չեն բացառել, որ կլինեն նստացույցեր, բողոքի երթեր, հնարավոր է` այսօրվա ակցիան շարունակական բնույթ կրի:

Երեւանում հանրահավաքն ընթանում է Ազատության հրապարակում: