«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ քաղաքացիները սպիտակ որդեր են հայտնաբերում: NEWS.am-ի հետ զրույցում «Lutik» ապրանքանիշը ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ տնօրեն Եղիազար Գաբուզյանը նշեց, որ քաղաքացիներից արդեն ահազանգ ստացել են եւ արդեն ապրանքը շուկայից հետ է կանչել:

«Մենք 20 տարի ջանք ենք ներդրել, որակյալ ապրանք ենք բերել, մի քանի տարաներում նման բան է լինում, եւ դառնում ենք անմեղ մեղավորներ: Սա ազդում է մեր իմիջի վրա, եւ մենք այդ ժամկետում արտադրված ապրանքաքանակը հետ ենք կանչել շուկայից»,- ասաց տնօրենը:

Եղիազար Գաբուզյանը խոսքով, վարունգի մեջ սպիտակ որդերի առկայությւոնը պայմանավորված է բերքահավաքի ժամանակ անձրեւ լինելու հետ. «Անձրեւի ժամանակ որդերը մտնում են վարունգի մեջ, եւ աչքի համար տեսանելի չեն եւ այնքան փոքր է այդ անցքը, որ ինչքան էլ ուզում է իրեն զտեն, նայեն, ամեն դեպքում աչքի համար տեսանելի չէ»,- ասաց նա:

Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ սպիտակ որդերն ընդհանրապես վտանգավոր չեն առողջության համար: