Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ եւ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: