«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտ 7-ին իրավապահներն անսպասելի շրջափակել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ օրը բժշկական կենտրոն են տեղափոխել «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Սեդրակ Նազարյանին, և այդ պատճառով հիվանդանոցում ուժեղացված հսկողություն է սահմանվել:

Մեզ հայտնի դարձավ, որ Սեդրակ Նազարյանի հայրը՝ Պավլուշա Նազարյանը, առողջական լուրջ խնդիրների պատճառով բժշկական կենտրոնում էր, և ըստ ամենայնի Սեդրակ Նազարյանի մտերիմները դիմում են գրել քրեակատարողական վարչությանը, որ կալանքի տակ գտնվող Նազարյանին թույլ տան տեսնել հորը: ԱՆ ՔԿՎ-ն էլ, փաստորեն, բավարարել է միջնորդությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում