«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները փորձում են առանձնապես շատ մեծ շուք չհաղորդել Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային՝ պատճառաբանելով, որ նորընտիր նախագահն այլեւս առաջնային մանդատ չունի, սակայն բուն պատճառներից մեկն էլ «հարգանքն» է այդ օրն իր պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունները «ծանր» են տարել այն լուրը, որ «հնարավոր» է ինաուգուրացիային մասնակցի նաեւ արքայազն Չարլզը:

«Իհարկե, Արմեն Սարգսյանի հյուրերն անչափ շատ կարող էին լինել, որոնք կլցնեին Օպերայի դահլիճի նման մի քանի դահլիճ, սակայն նա ցանկություն է հայտնել, որ երիտասարդները եւ մտավորականները շատ լինեն այդ արարողությանը, առաջին հերթին` Գյումրիից:

Քաղաքական ուժերից էլ հնարավորինս լայն սպեկտր ներկայացված լինի` արտախորհրդարանական ուժերի, նաեւ` քաղաքացիական հանրության ներգրավմամբ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Հյուրերի կազմված ցանկը ի սկզբանե մեծ է եղել, սակայն այն անցնելու է եռաֆազ ֆիլտրում` կնայի-կֆիլտրի ինքը` Արմեն Սարգսյանը, խորհրդարանի ղեկավարությունը, ապա նաեւ՝ նախագահականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում