«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9–ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հարցը:

«Փաստի» աղբյուրի վկայությամբ, արդեն որոշվել է՝ Արմեն Գեւորգյանը կզբաղեցնի փոխվարչապետերից մեկի պաշտոնը: Քննարկվում է նաեւ Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ թողնելու հարցը, չնայած նրա «տակից տարան» կիսատ–պռատ իր նախարարությունը: Ըստ որոշ լուրերի՝ դաշնակցությունը եւս ուզում է իր կադրերից մեկին տեսնել այս պաշտոնում, սակայն դեռեւս հստակ չէ, թե առաջիկայում ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում