ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսատան՝ հնարավորությունների երկիր» համաժողովի ժամանակ բարձրանալով բեմի վրա, ընկել է, հաղորդում է ՆՏՎ-ն:

Լավրովը դիպել է աստիճանին եւ ծնկների վրա ընկել, բայց արագ բարձրացել է եւ նստել իր տեղում: Համաժողովի իր ելույթը նա սսկել է կատակելով. «Տեսա՞ք, վրիպեցի: Իհարկե, լավ է, որ ոչ թե դիվանագիտական ճակատում, այլ աստիճանի վրա», — ասել է նա: