«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իր «ունեցվածքը» Սոչիի ու Թբիլիսիի կազինոներում «շրջանառող», մնացած «ունեցվածքը» ԱՄՆ տեղափոխող, բիզնեսի մեջ ներդնող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր-հին պատմության մեջ է թաթախվում:

«Երեկոյան Երեւան» թերթի աշխատակից Գեւորգ Մուրադյանը Երեւանի աճուրդի կենտրոնից 1995-ին ձեռք բերած 66 բաժնետոմսերը (յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով) ներդրել է «Արտաշատի գինու, կոնյակի գործարանում» (ընկերության բաժնետոմսերի 98 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանին), սակայն Արգամիչը, խախտելով բաժնետոմսերի մասին ՀՀ օրենքը, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում չի վավերացրել բաժնետոմսերը` այդ հիմքով հրաժարվելով հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի ժառանգորդներին ընկերության գործունեության արդյունքում ստացված շահաբաժինը վճարելուց, այն դեպքում, երբ անցած 22 տարիներին այդ գործարանն աշխատել է շատ մեծ շահութաբերությամբ:

Գործը տարիներ շարունակ քննվել է ՀՀ դատական ատյաններում եւ որեւէ արդյունք չի տվել` Աբրահամյանի զբաղեցրած դիրքի պատճառով: Ասում են նաեւ, թե տուժող կողմը չի պատրաստվում լռել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում