Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: