«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաեւ Երեւանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջերս մարզադպրոցներից մեկում պահակ ընդունվելու համար դիմած քաղաքացին զարմացած հեռացել է, երբ նրան ասել են, որ մինչեւ Գոռ Վարդանյանը «դաբրո» չտա, չեն կարող նրան աշխատանքի ընդունել:

Ի պատասխան մեր հարցադրմանը, Գոռ Վարդանյանը զարմացավ. «Ո՞վ է նման բաներ ասում: Ուղղակի ուզում եմ կոնկրետ հասկանալ, քանի որ նման բան չկա»:

«ՉԻ» երկրորդ հարցադրմանը՝ «Մարզադպրոցների աշխատակիցներին եւս դուք չե՞ք ընդունում», Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դպրոցներում կան մարզիչներ, եւ հնարավոր է, ինիչ-որ մի մարզիչ ընդունվի կամ չընդունվի, եւ մենք անպայման էդ մարզիչի անձնական գործերը պետք է տեսնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում