Շիրակի պետական համալսարանի աշխատող Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրամանագիր է տեղադրել, ըստ որի՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ազատել է նրան նույն համալսարանի «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի դասախոսի պաշտոնից։

Որոշմանը կից Գագիկ Համբարյանը գրել է․«Բեսպրեդելության գագաթնակետը...Գրադարանի ոչնչացված գրքերի համար ռեկտորի փոխարեն պատասխան են տալու Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը...»։

Հիշեցնենք,որ ամիսներ առաջ Շիրակի պետական համալսարանի աշխատող Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքում գրառում էր արել համալսարանի ռեկտորի գործունեության մասին՝ վերնագրելով այն «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոռուպցիոն սխեմաները»:

Հավելենք, որ այսօր բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով լուծվել է նաեւ նույն բուհի «Պատմության եւ փիլիսոփայության» ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքից ազատված դասախոսները պատրաստվում են դիմում ներկայացնել քննչական ծառայություն: Ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվեց այս թեմայով խոսել մեզ հետ՝ ասելով, որ ինքը շարժվել է օրենքի սահմաններում: