Արհեստական ինտելեկտը մոտակա 10 տարիներին կսովորի մարդկանցից ավելի լավ գեղարվեստական ստեղծագործություններ գրել, ենթադրում է Գերմանիայի Պասաու համալսարանի բարդ ինտելեկտուալ համակարգերի բաժնի վարիչ Բյորն Շուլերը, փոխանցում է Business Insider-ը։

Շուլերի կարծիքով, դեռեւս արհեստական ինտելետի համար դժվար է ստեղծագործելու հարցում մրցել մարդու հետ, սակայն մեքենաների եւ մարդկանց միջեւ տարբերությունը անընդհատ քչանում է։ Արհեստական ինտելեկտն իր աշխատանքում ունի մեծ առավելություններ՝ նվազագույնը կարող է օգտվել Վիքիպեդիայից եւ համացանցից ընդհանրապես։

«Կկարողանա՞ արհեստական ինտելեկտը մի օր վեպեր գրել։ Ես գրեթե համոզված եմ, որ դա հնարավոր է, քանի որ այն արդեն կատակներ եւ փոքրիկ բանաստեղծություններ է հորինում»,-ասել է Շուլերը։