Ադրբեջանի Լյանքյարան քաղաքի բնակիչը հիվանդանոց է դիմել կոկորդի շրջանում կտրվածքներով։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ Ալի Յագուբզադեին (ծնված 1999 թ.) հարազատները հիվանդանոց են տեղափոխել կոկորդի շրջանում կտրած վերքով։ Ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան վեճի հողի վրա։ Վեճի ժամանակ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը՝ Իլհամ Յագուբզադեն ապակյա շշով կտրել է որդու կոկորդը։