Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի նոր օդանավակայանում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան–Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ նոր օդանավակայանի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 24 LO 200 պետհամարանիշի (վարորդ՝ 24-ամյա Արման Բ. ) եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 35 AX 495 պետհամարանիշի (վարորդ՝ 28-ամյա Անդրանիկ Գ.) ավտոմեքենաները: «Նիվան»-ն կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմենքենայի վարորդ Ա. Բեգլարյանը, ուղեւոր 28-ամյա Հ. Մ.-ն, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ-ն եւ ուղեւոր 25-ամյա Հ. Հ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Սիսիանի զինվորական հոսպիտալ», որտեղ բժիշկները Անդրանիկ Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականը: