Վորոնեժի մարզում հայկական ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի պատճառն է դարձել ավտոբուսի հանդիպակաց գոտի դուրս գալը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հաղորդել է Պավլովսկի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության հերթապահը։

«Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 9.00–ին Պավլովսկի շրջանում։ Mercedes մակնիշի ավտոբուսը, որը Հայաստանից Մոսկվա էր մեկնում, բախվել է Ռոստով մեկնող բեռնատարին։ Ավտոբուսը դուրս էր եկել հանդիպակաց գոտի։ Զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի վարորդները»,–նշել է գործակալության զրուզակիցը։

Նշենք, որ երեքշաբթի առավոտյան Մ4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին միմյանց են բախվել Երեւանից Մոսկվա ընթացող ավտոբուսը եւ բեռնատարը: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 8-ը՝ վնասվածքներ ստացել: