«ՄԱՆ-ՏՈՒՐ» ՍՊԸ գրասենյակը, որին պատկանում է Վորոնեժում վթարի ենթարկված ավտոբուսը, փակ է: Այս մասին հաղորդում է ընկերության գրասենյակի մոտ գտնվող NEWS.am–ի թղթակիցը:

Գրասենյակի աշխատակիցները, որոնք զբաղվում են բեռնա- եւ ուղևորափոխադրումներով, նույնպես չեն պատասխանում հեռախոսային զանգերին:

Նշենք, որ «ՄԱՆ-ՏՈՒՐ» ՍՊԸ-ն գրանցվել է 2011 թվականին, Հովսեփ Ղուկասյանի անունով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին իրար են բախվել Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւորներ եւ վարորդները)։

Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոցում։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ հինգինը՝ միջին ծանրության։

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am