Հայտնի են դարձել Վորոնեժի մոտ վթարի ենթարկված Երեւան-Մոսկվա ավտոբուսի տուժած ուղեւորների առաջին տվյալները։

Վորոնեժի մարզային Արատակարգ իրավիճակների նախարարության վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ երկու մարդ զոհվել է։ Զոհերից մեկն ավտոբուսի պահեստային վարորդ Սուքիասյան Ս.Բ.-ն է (անունը ճշտվում է), իսկ երկրորդը՝ բեռնատարի վարորդ Սիոնին Ն.Ի-ն։

10 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։ Նախնական տվյալներով՝ տուժածներն են՝

Դավիթ Սարդարյան

Դավիթ Վերմիշյան

Տիգրան Բաբախանյան

Եղանիա Համբարձումյան

Թադեւոսյան Ա. (անունը ճշտվում է)

Աղանյան Վ. (անունը ճշտվում է)

Գեւորգյան Վ. (անունը ճշտվում է)

Մուրադյան Ա. (անունը ճշտվում է)

Հայրապետյան Ա. (անունը ճշտվում է)

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ 2 վարորդ)։

Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոցում։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ հինգինը՝ միջին ծանրության։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am