Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկոն Երեւան է ժամանել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավաքին մասնակցելու համար։

Արգենտինահայ 22-ամյա ֆուտբոլիստին օդանավակայանում դիմավորել են ՀՖՖ ներկայացուցիչներն ու ՖԱՖ շարժման երկրպագուները։ Դրանից հետո Բրիասկոն առաջին ֆոտոսեսիային է մասնակցել Հայաստանի հավաքականի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Բրիասկոն 2016-ի ամռանն է համալրել «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում դարձել է 7 գոլի հեղինակ։ Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Տեսանյութը եւ լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայք