ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական տվյալներ է հրապարակել ՌԴ Վորոնեժի մարզում Երեւան-Մոսկվա երթուղու ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին:

Ավտոբուսի վարորդներն են եղել 1972թ. ծնված Տիգրան Բաբախանյանը եւ 1974թ. ծնված Արկադի Թադեւոսյանը: Նախապես հաղորդվում էր, որ պատահարի երկու զոհերից մեկը հայկական ավտոբուսի վարորդն է, սակայն ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ նրանք վիրավոր են:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ զոհվել են ավտոբուսի ուղեւոր՝ 1978թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը եւ բեռնատարի վարորդը՝ 1961թ. ծնված Ն.Սիոնին:

Պավլովսկ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել ավտոբուսի վարորդներն ու ուղեւորներ՝ 1969թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969թ. ծնված Դավիթ Վերմիշյանը եւ 1972 թ. ծնված Վազգեն Գեւորգյանը:

Դ.Սարդարյանի, Մ.Հայրապետյանի, Տ.Բաբախանյանի եւ Ե.Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ 2 վարորդ)։