«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում քիչ են այնպիսի ընտանիքները, որոնց անդամներից որեւէ մեկը վարկային պարտավորություն չունենա այս կամ այն բանկին կամ վարկային կազմակերպությանը: Նույն տրամաբանությամբ էլ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները հաճախ են դիմում ֆինանսական կառույցներին՝ բիզնեսը զարգացնելու, առողջացնելու կամ էլ նոր բիզնես հիմնելու նպատակով:

«Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է Հայաստանի բանկերում գրավադրված եւ հետագայում բանկի սեփականությունը դարձած անշարժ գույքերի ցանկերը: Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են: Մայրաքաղաքում եւ դրանից դուրս գտնվող մի շարք ընկերությունների գույք դարձել է բանկերի սեփականություն: Դրանց թվում են՝ ռեստորաններ, գրասենյակային տարածքներ, ձկնաբուծարաններ, ավտոմեքենաների սպասարկման կետեր եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում