Գեղարքունի մարզում այսօր՝ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանից Դիլիջան տանող ճանապարհին՝ թունելի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին: «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այն պատկանում է Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 53-ամյա բնակիչ Գառնիկ Բաբաջանյանին: Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան:

Հրդեհի առաջացման պատճառը պարզ կդառնա մի շարք փորձաքննություններից հետո: