Ցանցում The_Dream_Walker նիկով օգտատերը սրտառուչ երկտող է զետեղել, որն իր փոքրիկ քեռորդին գրել է հորը: Նամակը հրապարակված է Reddit իմիջբորդում։ «Դու աշխատասեր ես, դու կարող ես մոլորակն ավելի լավը դարձնել: Եվ եթե դու էլ ավելի եռանդուն աշխատես, դու կկարողանաս գնել այն խաղը, որը ես ցանկանում եմ»,-ասված է մանկական ուղերձում:

Պոստի հեղինակը հավելել է, որ իր ողջ ընտանիքը հիացած էր երեխայի երկտողից: Ինչպես պարզվել է, տղան ոչ թե պարզապես տեսախաղ է ցանկացել, այլ լիարժեք Nintendo Switch կոնսոլը:


Հրապարակված երկտողը կարճ ժամանակում ծառայության բաժանորդների շուրջ 20 հազար դրական գնահատական է հավաքել:

Մեկնաբանները երեխային գովել են հնարամտության համար, ինչպես նաեւ դրվատել հոր նկատմամբ տածած խորը զգացմունքները: «Օ՛, դա իսկական սեր է»,-հայտարարել է օգտատերը: